Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:

Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։

Ըստ e-gov.am–ում հրապարակված որոշման՝ նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։

ajax-loader