Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այսօրվանից սահմանափակումներ կգործեն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ռուս-վրացական սահման տանող ճանապարհին հատուկ ռեժիմ կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին 126-րդ կմ–ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի: Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը»–նշված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում: