Toyota-ն ներկայացնում է e-Palette բազմաֆունկցիոնալ մոդելը

Toyota-ն գործարկում է բազմաֆունկցիոնալ էլեկտրական e-Palette մեքենայի սերիական տարբերակը, որը ներկայացվել էր դեռևս 2018 թվականին։ Ճապոնիայում մոդելն արդեն կարելի է պատվիրել՝ սկսած 29 մլն իենից (մոտ 168 հազար եվրո)։

Այն 4.95 մ երկարություն ունի և նախատեսված է 16 ուղևորի համար (չորս նստատեղ և տասներկու կանգնած) և մեկ վարորդի։ Ներկայում այն համապատասխանում է ավտոմատացման Level 2 մակարդակին, սակայն մինչև 2027 ֆինանսական տարին Toyota-ն պլանավորում է շուկա հանել Level 4 ռոբոտացված վարում ունեցող տարբերակ։

Մոդելի էլեկտրաշարժիչը 150 կՎտ հզորություն ունի, մարտկոց՝ 73 կՎտ.ժ տարողություն: Այն 40 րոպեում լիցքավորվում է մինչև 80%, իսկ դանդաղ լիցքավորումը 6 կՎտ փոփոխական հոսանքով ամբողջությամբ լիցքավորվում է մոտ 12 ժամում: Մոդելը կշռում է մոտ 3 տոննա:

Toyota-ն նորույթը ներկայացնում է ոչ միայն որպես ուղևորափոխադրման միջոց, այլև որպես հարթակ տարբեր ծառայությունների համար՝ շարժական խանութ, պահեստ կամ աշխատանքային տարածք։ Առաջին նմուշները կհայտնվեն Toyota Arena Tokyo-ում և Woven City տեխնոլոգիական քաղաքում։ Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ներգրավել դիլերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկերների Ճապոնիայում՝ ավտոմատացված փոխադրումների պիլոտային նախագծերում։

ajax-loader