Gemini 2.5՝ նոր սերնդի AI

Google DeepMind-ը ներկայացրել է իր նորագույն և հեղափոխական Gemini 2.5 մոդելը, որը կոչված է ընդյայնել արհեստական բանականության կարողությունները՝ ծրագրավորման, ռոբոտաշինության, ստեղծարարության և ինտերակտիվ հավելվածների ոլորտներում։

Առանցքային նորամուծություններից է Gemini 2.5 Pro Preview-ն, որն առաջարկում է ծրագրավորման բարձր արդյունավետոթյուն և հնարավորություն է տալիս ստեղծել առավել  հագեցած ու ինտերակտիվ ցանցային հավելվածներ։ Իր հերթին, Gemini-ի հիմքի վրա ստեղծված AlphaEvolve ծրագրավորող «գործակալն» ացնում է մաթեմատիկական ալգորիթմների զարգացման և կիրառական հաշվարկումների առկա սահմանները՝ համատեղելով խոշոր լեզվային մոդելների և ավտոմատացված գնահատիչների կարողությունները։

DeepMind-ը նաև ներկայացնում է Gemini Robotics նախագիծը՝ ստեղծված Gemini 2.0 մոդելի վրա, որի նպատակը նոր սերնդի օգտակար և բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստեղծումն է։

Google-ի մեկ այլ հավակնոտ նախագիծ է Project Astra-ը, որը  կոչված է պարզելու, թե ինչ տեսք կարող են ունենալ ապագայի ԱԲ-օգնականները՝ նպատակ ունենալով դարձնել արհեստական բանականությունը առօրյայում ավելի օգտակար։

Նոր նախաձեռնություններին զուգահեռ՝ ընկերությունը շարունակում է զարգացնել իր այլ մոդելներ ևս՝ Gemma (թեթև ծրագրով՝ ազատ օգտագործման մոդելներ), Imagen (տեքստից պատկերի գեներացում), Lyria (երաժշտության գեներացում) և Veo (տեսահոլովակների գեներացում)։

DeepMind-ն շեշտում է նաև պատասխանատու արհեստական բանականության զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը կարող է ունենալ ինչպես բացառիկ առավելություններ, այնպես էլ ռիսկեր։ Ընկերությունը նպատակ ունի ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կծառայեն մարդկությանը։

ajax-loader