Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 383.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 451.47 դրամ (աճել  է 1.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.59  դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-448 դրամով, վաճառվում է 451.5–458 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.48-4.55 դրամով, վաճառվում է 4.63-4.77 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 451 դրամով:

Ռուբլին գնվում է 4.50 դրամով, վաճառվում է 4.60 դրամով:

ajax-loader