Սեպտեմբերի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 206, փլուզման, պայթյունի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 1-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման` 3-ական, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 6, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 34, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 63 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 23 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 106, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ»,- ասված է հաղորդագրությունում: