Նավթի գները երկուշաբթի առավոտյան չափավոր աճել են՝ նախորդ շաբաթվա աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.36 դոլարով (0.54%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.35 դոլարի: Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը բարձրացել է 0.62 դոլարով (0.93%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.99 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները այս պահին աճել են 0.36 դոլարով (0.57%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.05 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0.32 դոլարով (0.51%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.69 դոլարի։
Երկու տեսակներն էլ վերջին շաբաթվա ընթացքում թանկացել են ավելի քան 1%-ով։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ