Լիդիան Արմենիան հնարավորություններ է ստեղծում երիտասարդ երկրաբանների համար

Տարիներ շարունակ Լիդիան Արմենիան եղել է երիտասարդների կողքին՝ նրանց ընձեռելով բացառիկ հնարավորություն աշխատելու միջազգային լավագույն մասնագետների հետ։ Այդ միջավայրում նրանք ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլև անմիջապես գործնականում հմտանում ու կայանում են որպես մրցունակ մասնագետներ։

Շարունակելով այս քաղաքականությունը՝ այսօր ևս Լիդիան Արմենիան նման հնարավորություն է ստեղծել երիտասարդ երկրաբանների համար։ Թիմի նոր անդամներն իրենց առաջին մասնագիտական քայլերն են անում Ամուլսարում՝ Լիդիանի փորձառու և միջազգային ճանաչում ունեցող մասնագետների առաջնորդությամբ։

ajax-loader