Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց մրցաշար

Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի ավանդական դարձած բաց մրցաշարը։ Հաղթողի տիտղոսի համար պայքարելու է Արթիկ համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած 12 ֆուտբոլային թիմ։ Թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի, և յուրաքանչյուր ենթախմբից եզրափակիչ փուլ է դուրս գալու 4 թիմ։

Ինչպես տեղեկացրել են Արթիկի համայնքապետարանից, մրցաշարը կանցկացվի Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Փանիկ և Փոքր Մանթաշ գյուղերի մինի ֆուտբոլի մարզադաշտերում։ Մրցաշարի նպատակն է նպաստել համայնքում ֆուտբոլի զարգացմանը և մարզական կյանքի աշխուժացմանը։

Մրցաշարի բացման արարողությանը մասնակցել են Արթիկի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, գյուղերի վարչական ղեկավարներ և բազմաթիվ մարզասերներ։

Բացման միջոցառման ընթացքում Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սաները հանդես են եկել գեղարվեստական ելույթներով։

ajax-loader