Հայաստանում կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան

Հայաստանում օգոստոսի 27-28-ը կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։ Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։ 

Ակցիայի օպերատորներն են «Ռոսկինո»-ն և Ռուսաստանի կինոյի ֆոնդը։ 

«Կինոյի գիշեր» ակցիան նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։ 

Նշվում է, որ այս տարի հոբելյանական 10-րդ ակցիայի ծրագրում ներառված է 4 ֆիլմ, որոնք անվճար ցուցադրվելու են Երևանում՝ Մոսկվայի տանը։ 

Օգոստոսի 27-ին, ժամը 16։00-ին կցուցադրվի 2024 թվականի արտադրության «Զմրուխտե քաղաքի կախարդը. դեղին աղյուսից ճանապարհը» ընտանեկան ֆենթեզին։ Նույն օրը ժամը 19։00-ին կցուցադրվի «Մարգարեն. Ալեքսանդր Պուշկինի պատմությունը» երաժշտական կենսագրական ֆիլմը. այն նույնպես 2024 թվականի արտադրության է։ 

Օգոստոսի 28-ին, ժամը 16։00-ին կցուցադրվի 2025 թվականի արտադրության «Արյան խումբ» պատերազմական դրաման։ Նույն օրը, ժամը 19։00-ին կցուցադրվի 1941 թվականի արտադրության «Կրակն անտառում» հայկական ռազմական դրամայի վերականգնված տարբերակը։  

ajax-loader