Սպասվում է շոգ, չոր եղանակ

Oգոստոսի 26-30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևանում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 26-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օգոստոսի 26-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-19 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Երևանում սպասվում է չոր եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +34+36 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30,

Լոռի՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+29,

Տավուշ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+35,

Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,

Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+31,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29:

ajax-loader