MedMeet 2025․ տարածաշրջանի ամենամեծ առողջապահական միջոցառումը` Երևանում

Տարածաշրջանի ամենամեծ առողջապահական միջոցառումը կրկին Երևանում է՝ գիտությունը, նորարարությունը և բժշկությունը միավորող ամենաուժեղ հարթակը։

2025 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Երևանի Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնը կհյուրընկալի MedMeet միջոցառումը՝ հարթակ, որn այս տարի նույնպես կմիավորի առողջապահության ոլորտի առաջնորդներին, պրակտիկ բժիշկներին, հետազոտողներին և նորարարներին։

Այս տարվա MedMeet-ն առանձնանում է ոչ միայն իր մասշտաբներով, այլև թեմատիկ ընդգրկմամբ։ Երեք օր շարունակ մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ավելի քան տասը գիտական ուղղություններով անցկացվող քննարկումների, դասախոսությունների ու վարպետության դասերի մեջ։

Ծրագիրը ներառում է ամենաբարձր մակարդակի մասնագիտական պանելային քննարկումներ՝ նվիրված դեղագործության, ստոմատոլոգիայի, հազվադեպ հանդիպող հիվանդությունների և ռեպրոդուկտիվ առոջության, այլ կարևոր ոլորտների։

Բացի գիտակրթական բովանդակությունից, MedMeet-ը հարթակ է նաև ոլորտում նոր տեխնոլոգիաների ներկայացման համար։ Ցուցահանդեսային տաղավարներում այցելուները կծանոթանան ժամանակակից բժշկական սարքավորումներին, դեղամիջոցներին, տեխնոլոգիական լուծումներին։ Այստեղ գիտությունը վերածվում է կիրառական փորձի՝ հասանելի թե՛ փորձառու մասնագետներին, թե՛ ոլորտը նոր ուսումնասիրող երիտասարդներին։

MedMeet-ի կազմակերպման հիմքում կանգնած է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան։ Ասոցիացիան միավորում է տարբեր ոլորտի բժիշկների, որոնք, միևնույն ժամանակ, դիտարկում են բժշկությունը ոչ միայն որպես գիտություն, այլ նաև արժեքների վրա հիմնված կոչում։ Իր գոյության ընթացքում ասոցիացիան նախաձեռնել է բազմաթիվ կրթական, գիտական և հանրային ծրագրեր՝ ընդգծելով նորարարության, գիտելիքի փոխանակման և մասնագիտական միասնության կարևորությունը։

Երիտասարդ բժիշկների ասոցիացիան ստեղծում է խոշորագույն հարթակ, որը միավորում է Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների բժշկական համայնքները՝ դարձնելով միջոցառումը առողջապահական ռազմավարությունների ձևավորման կարևոր գործիք։

Եթե նախորդ տարի MedMeet-ի շրջանակներում ներգրավված էին ընդամենը 4 պետություններ, ապա այս տարի դրանց թիվը գերազանցում է 8-ը՝ վկայելով ազդեցության և վստահության աճի մասին։

MedMeet-ը խթանում է միջազգային և միջմասնագիտական համագործակցությունը, նպաստում բժշկական կրթության որակի բարձրացմանը և նորարարական լուծումների ներդրմանը՝ ընդգծելով Հայաստանի աճող դերակատարությունը՝ որպես տարածաշրջանում առողջապահական քաղաքականության ձևավորման, գիտական քննարկումների և պրակտիկ փորձի փոխանակման առաջատար կենտրոն։

MedMeet-ը ոչ միայն մասնագիտական երկխոսության հնարավորություն է, այլև մի միջավայր, որտեղ ձևավորվում են ապագայի համագործակցությունները, ծնվում են գաղափարներ և վերաիմաստավորվում է բժշկության սոցիալական դերակատարությունը։ MedMeet-ն այցեքարտ է՝ առողջապահական ոլորտում Հայաստանը ներկայացնելու որպես հմուտ, նորարար և ապագային միտված երկիր։

ajax-loader