Հանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում գործող համաշխարհային ընդգրկմամբ կանոնակարգող, նորմատիվ փաստաթղթեր սահմանած միջազգային կազմակերպությունների համակարգում Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտը ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՍԷԱ)։
ԻՍԷԱ-ին անդամակցում են միջազգային CRIRSCO կոմիտեի տարբեր կառույցների հավաստագրված անդամներ։ ԻՍԷԱ-ն CRIRSCO կոմիտեի ղեկավարության հետ մի քանի հանդիպումների շրջանակներում քննարկել էր Հայաստանում RPO (հավաստագրված մասնագիտական կազմակերպություն) ունենալու հարցը, որը իր դրական հանգուցալուծումը ստացավ օգոստոսի 15-ին՝ Կանադայի Վիկտորիա քաղաքում CRIRSCO
կոմիտեի հետ կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով կոմիտեին ԻՍԷԱ-ն ճանաչեց որպես RPO Հայաստանում, որից հետո ձեռնամուխ ենք լինելու CRIRSCO-ի պահանջներին համապատասխան ազգային ստանդարտի մշակմանը և այլ անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը։
«Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» ՀԿ բոլոր անդամներին ԻՍԷԱ-ն հրավիրում է այս գործակցության և հայտնում պատրաստակամություն՝ Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտը CRIRSCO համակարգում ինտեգրման ընթացքի մասին իրազեկելու։