Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում մի անսովոր միջադեպ է տեղի ունեցել, որը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել հրշեջների ու տեղացիների համար, գրում է Shepherd News-ը։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քաղցած ջրարծիվ՝ արծվի նման մի խոշոր գիշատիչ թռչուն, որոշել է ձուկ ուտել։ Կարծես թե վայրի բնության սովորական տեսարան է, բայց այս անգամ ամեն ինչ ընդհանրապես այլ ուղղությամբ գնաց։
Թռչունը մեծ ձուկ է որսացել, բայց այն թռիչքի ժամանակ իր մոտ պահելը չափազանց դժվար է եղել։ Անհաջող մանևրելով՝ թռչունը որսը գցել է ուղիղ էլեկտրահաղորդման գծի վրա։ Արդյունքում կարճ միացում է տեղի ունեցել և շրջակայքում գտնվող չոր խոտը անմիջապես բռնկվել է։