Թմրшմիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքեայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգվածով գլանակ:

ajax-loader