Զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

ajax-loader