Երկուշաբթի օրվա դրությամբ նավթի գները շարունակում են նվազել՝ նախորդ շաբաթվա արդյունքներով հունիսի սկզբից ի վեր գրանցված ամենամեծ անկումից հետո։
Շուկայի ուշադրությունը կենտրոնացած է Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման վրա, որն ըստ սպասվածի՝ կարող է սկիզբ դնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.39 դոլարով (0.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.2 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը բարձրացել է 0.16 դոլարով (0.24%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.59 դոլարի:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբերյան WTI տեսակի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0.5 դոլարով (0.78%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.38 դոլարի։ Այս պայմանագրերի գինը նախորդ նստաշրջանում մնացել է անփոփոխ՝ մեկ բարելի համար 63.88 դոլար։
Անցյալ շաբաթ Brent-ը նվազել է 4.4%-ով, WTI-ն՝ 5.1%-ով։