Ford Bronco-ի ռետրոն հասանելի կլինի 2026-ից

Ford-ը ներկայացրել է Bronco մոդելի 60-ամյակին նվիրված հատուկ թողարկում։ «60-th Anniversary Package»-ը հասանելի կլինի 2026-ից:

Ford Bronco 60-th Anniversary Package-ը կառուցված է Outer Banks համալրման հիման վրա, հագեցած է ռետրո ոճի տարրերով և լրացուցիչ սարքավորումներով։

Ինչպես ստանդարտ տարբերակը, հոբելյանական Bronco-ն ևս հասանելի է երկու բենզինային շարժիչով՝ 2.3 լիտր EcoBoost և ընտրովի՝ 2.7 լիտր V6 EcoBoost։

Մոդելն ունի 17-դյույմանոց Gravity Gray գույնի անվահեծեր, որոնց կենտրոնական կափարիչներն ունեն Vermilion Red գույնը՝ հիշեցնելով 1966-ի Bronco-ի բնօրինակ դիզայնը: Առաջարկվում է երկու գունային տարբերակ՝ Wimbledon White՝ նույն գույնի տանիքով,

Ruby Red՝ հակադիր սպիտակ տանիքով։

Նստատեղերի մեջքի հատվածում առկա է 60-th Anniversary դրոշմ, Bronco Red դեկորատիվ ներդիրներ՝ վահանակին ու բռնակներին:

Ford-ը դեռ չի հայտարարել Bronco 60-th Anniversary Edition-ի գինը։ Վաճառքի մեկնարկը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին։

ajax-loader