Ֆիզանձանց անվամբ արտերկրից փոխանցումները կազմել են 451,3 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հունիս ամսին կազմել է 451.3 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի անկում 14.8 մլն դոլարով կամ 3.4%-ով։

Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հունիսին արձանագրվել է 375.4 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 85 մլն դոլարով կամ 29.3%-ով։

2025թ.-ի հունիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 75.9 մլն դոլար։

ajax-loader