«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար կծախսվի 340 000 դոլար

ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար 130,6 մլն դրամ (340 հազար դոլար) կծախսի. Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։

Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1200 անձի համար:

Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերությամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ին։ Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության հետ:

Մրցանակը տրվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախագծերի համար։

ajax-loader