Ռեկորդ․ Hyundai-ն ավելացրել է եկամուտը 7.3%-ով

Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն երկրորդ եռամսյակում ռեկորդային եկամուտ է ստացել, ինչին նպաստել է ավտոմեքենաների վաճառքի աճը։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Hyundai-ի եկամուտն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով՝ հասնելով 48.3 տրիլիոն կորեական վոնի (մոտ 35 միլիարդ դոլար)։

Միևնույն ժամանակ, զուտ շահույթը կրճատվել է 22.1%-ով և կազմել 3.25 տրիլիոն վոն։

Գործառնական շահույթը նվազել է 15.8%-ով՝ կազմելով 3.6 տրիլիոն վոն, սակայն այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների 3.5 տրիլիոն վոնի չափով կանխատեսումը:

Երկրորդ եռամսյակում Hyundai-ը վաճառել է 1.066 միլիոն ավտոմեքենա, ինչը 0.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վաճառքի աճը ըստ տարածաշրջանների՝

Հյուսիսային Ամերիկա՝ +3.3%,

Հարավային Ամերիկա՝ +6.6%,

Եվրոպա՝ +2.6%,

Հարավային Կորեա՝ +1.5%,

Մերձավոր Արևելք և Աֆրիկա՝ +10.2%:

Իսկ որոշ շուկաներում վաճառքը նվազել է՝

Հնդկաստան՝ -11.5%,

Չինաստան՝ -12.6%,

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ -4.1%,

ajax-loader