Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Նոա»-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:
Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ»-ի հետ` 2:2: «Նոա»-ի կազմում աչքի են ընկել Իմրան Ուլադ Օմարն ու Ալեն Գրգիչը:
«Բուդուչնոստ»-ի կազմում աչքի են ընկել Իգոր Իվանովիչը և Պետար Գրբիչը։
Քանի որ ՉԼ որակավորման առաջին փուլում «Նոա»-ն հաղթել էր նվազագույն հաշվով, թիմը դուրս եկավ երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը հունգարական «Ֆերենցվարոշ»-ն է: