911 Carrera T Club Coupe․ հատուկ մոդել՝ Porsche-ից

Porsche-ը կրկին զարմացնում երկրպագուներին՝ թողարկելով բացառիկ 911 Carrera T Club Coupe մոդելը, որը նվիրված է Porsche Club of America (PCA) 70-ամյակին։

Սա արդեն երրորդ հատուկ սերիան է՝ թողարկված միայն PCA անդամների համար: Առաջինը եղել է 2005-ին (997 Carrera S հիմքով), երկրորդը՝ 2015-ին (991 GTS հիմքով)։

Այս մոդելի հիմքը 911 Carrera T (992.2)-ն է՝ թեթև կառուցվածքով, մեխանիկական փոխանցման տուփով։ Արտադրվել է ընդամենը 70 միավոր, որոնցից մեկն էլ կմնա Porsche-ի թանգարանում։

Մոդելն ունի հատուկ գույն՝ Sholar Blue Metallic՝ անվանակոչված ակումբի հիմնադիր Բիլ Շոլարի պատվին։

Մեքենայի ինտերիերը սև կաշվից է՝ Speed Blue և Guards Red գույների կարերով ու PCA լոգոտիպերով: Սակայն սա ամենը չէ։

Մոդելը հագեցած է 6-մխոցանի տուրբո շարժիչով, որն արտադրում է 393 ձիաուժ հզորություն:

Արտադրությունը կմեկնարկի 2025 թվականի աշնանը։ Գնային տեղեկությունները կհրապարակվեն վաճառքի մեկնարկին ընդառաջ։ Ամբողջ տրանշը կբաժանվի ԱՄՆ-ի և Կանադայի միջև։

ajax-loader