Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը ներկայացվում է Երևանում

Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հանրահայտ «Սևիլյան սափրիչ» կոմիկական օպերան հուլիսի 7-8-ին, 10-11-ին կներկայացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում։

Իտալական օպերայի հումորային գոհարը՝ «Սևիլյան սափրիչ»-ը, համարվում է այդ ժանրի անգերազանցելի գլուխգործոցներից մեկը և շարունակում է մնալ համաշխարհային առաջատար օպերային թատրոնների խաղացանկի անբաժան մասը։

Ներկայացմանը կմասնակցի «Արցախ» նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ։ Օպերայի վերականգնող ռեժիսորն է Նորայր Հերգնյանը, բեմի ձևավորման ու զգեստների հեղինակը նկարիչ Դավիթ Քոչունցն է, երգչախմբի ղեկավար` Գայանե Սահակյան:

Նախաձեռնության հեղինակները նշում են՝ «Սևիլյան սափրիչ»-ը զվարճալի ստեղծագործություն է, և այն նոր սերնդի երաժիշտների համար դասական օպերայի շրջանակում բեմում փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է։ Նրանք համոզված են, որ ներկայացումը հանդիսատեսին կպարգևի արվեստի իսկական տոն ու կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների։

ajax-loader