«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
«Ուրարտու»-ն Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 119 հանդիպում, որտեղ տոնել է 66 հաղթանակ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլային ակումբը դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Ակումբը խորին շնորհակալությունն է հայտնել Դմիտրի Գունկոյին անցած ամբողջ ճանապարհի, անմնացորդ նվիրումի և պրոֆեսիոնալիզմի համար։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ