Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի այս անխոհեմ գործողությունների վտանգավոր հետևանքների համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Իրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։
«Իրանն առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին», – ընդգծում է գերատեսչությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մասնակից չէ Իրանի դեմ իսրայելական հարվածներին: Նրա խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ին ծանուցել է, որ «այդ գործողություններն անհրաժեշտ են եղել որպես ինքնապաշտպանություն»։