Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+000-կմ5+600հատվածում։
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ 5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը։

Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։