2026-ին A-WEB գործադիր խորհրդի նիստը կկայանա Հայաստանում

Մանիլայում (Ֆիլիպիններ) վերջերս կայացել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման երկիրն ընտրելու հարցը։ Գործադիր խորհրդի անդամների որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի մարտին։

 Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։ 

ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հեկտեմբերի 23-ից հանդիսանում է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի ունեցած Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ընդհանուր 6-րդ գագաթնաժողովում Հայաստանն ընտրվել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ։ 

ajax-loader