Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանի պետական քարտուղարին ուղղած նամակով իր խորին ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն ուղղված մի շարք համարձակ քայլերով նոր էջ է բացել կաթոլիկ եկեղեցու և մտածողության մեջ։ 

«Ֆրանցիսկոս պապը շեշտել է միջեկեղեցական շարժման կարևորությունը, զորակցել է անարդարության զոհ ժողովուրդներին՝ պաշտպանելով արդարությունը,  ընկերային ծառայությունը համարել է եկեղեցու առաքելության կարևոր գործոններից մեկը։ Արդարացիորեն, նա իր օրինակելի համեստությամբ ու պարզությամբ դարձավ «ժողովրդի՛ Պապը» »,- ասվում է նամակում։

Վեհափառ Հայրապետն իր նամակում նաև անդրադարձել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքին, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ նրա ցուցաբերած զորակցությանը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է ապրիլի 21-ին։ Նա 88 տարեկան էր։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։  

ajax-loader