ՀՀ բանկերում սպասարկվել է 4,9 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,915,488 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 268,374-ով կամ 5․8%-ով։

Նրանցից 4,704,682-ը ֆիզիկական անձինք են, իսկ 210,806-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,146,689։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 658,446-ով կամ 6․9%-ով։

Մասնավորապես հաշիվներից 9,747,181-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 399,508-ն են:

ajax-loader