Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 788,4 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի փետրվարի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 788,439 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10.1%-ով։

Պարտավորությունները կազմել են 368,902 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․9%-ով։

Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 419,537 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.5%-ով։

Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 21,396 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 310.5%-ով։

Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 120,031 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.4%-ով։

ajax-loader