Գիտության հետ երկխոսությունը թույլ կտա պարզել մետաղների պահանջարկն այսօր․ Արմեն Ալոյան

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր մասնակցեց երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկեց ականավոր երկրաբան Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։

Միջոցառման ընթացքում, ի թիվս ոլորտի այլ ներկայացուցիչների, Հայկ Ալոյանը հանդես եկավ նաև զեկույցով, որը նվիրված էր մետաղների համաշխարհային պահանջարկի վրա գիտության զարգացման ազդեցությանը:

Հայկ Ալոյանն իր զեկույցում շեշտեց գիտության հետ արդյունավետ երկխոսության կարևորությունը: Երկխոսություն, որը թույլ կտա պարզել մետաղների պահանջարկն այսօր կամ առաջիկա 5-10 տարիների ընթացքում և մասնագետների ջանքներն ու ֆինանսական ռեսուրսներն ուղղել հենց այդ մետաղների հայտնաբերմանը` հնարավորություն ստեղծելով դուրս գալ միջազգային շուկա:

ajax-loader