Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։ 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։ 

Նշվում է, որ այս հուշագիրը կարևոր քայլ է համագործակցության ընդլայնման և աստղագիտության ոլորտում նոր նախաձեռնությունների զարգացման համար։

ajax-loader