ԱՄՆ-ը իրանական նավթի վաճառքից 47 մլն դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել

Միացյալ Նահանգները քաղաքացիական հայց է ներկայացրել՝ 2024թ. մոտ 1 մլն բարել նավթի վաճառքից ստացված 47 մլն դոլարի բռնագանձման պահանջով։ Ենթադրվում է, որ այն Իրանից է եւ պահվել է Խորվաթիայում, հայտնել է Bloomberg-ը։

Ամերիկյան դատախազության հայտարարությունում նշվել է, որ բողոքի համաձայն՝ 2022-2024թթ. գործել է իրանական նավթի առաքման, պահեստավորման եւ վաճառքի սխեմա։ Ծրագիրը ձեռնտու էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ նրա «Քուդս» ուժերին, որոնք երկուսն էլ ահաբեկչական խմբավորումներ են համարվում:

Ինչպես տեղեկացվել է, միջնորդները թաքցրել են նավթը որպես մալայզիական ծագում ունեցող եւ շահարկել լցանավի ավտոմատ նույնականացման համակարգը՝ թաքցնելու համար, որ նավթը բեռնված է Իրանում: Դատարանի տվյալներով՝ արտադրանքը պահվում էր Օմիշալի (Խորվաթիա) Jadranski naftovod նավթի պահեստում։

ajax-loader