Թրամփի նոր մաքսատուրքերը կազդեն Tesla-ի արժեքի վրա. Մասկ

Tesla-ի նոր մեքենաների գները կբարձրանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների առեւտրային սահմանափակումների պատճառով, հաստատել է Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը։

«Կարեւոր է նշել, որ Tesla-ն չի խուսափել վնասներից այս հարցում: Մաքսատուրքերի ազդեցությունը Tesla-ի վրա մնում է էական»,- գրել է միլիարդատերը X-ում:

Նրա խոսքով՝ սակագնային սահմանափակումները «կազդեն Tesla-ի մեքենաների պահեստամասերի արժեքի վրա, որոնք մատակարարվում են այլ երկրներից, գնի վրա ազդեցությունը զգալի կլինի»։

Մարտի 26-ին Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր մեքենաների վրա։

ajax-loader