Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Այդ մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ: