Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանը ցույց է տվել չոր կաթի արտահանման զգալի աճ, հաղորդում է «Агроэкспорт»-ը։
Փորձագիտական գնահատականներով՝ 2022 թվականին մատակարարումները կազմել են 4 հազար տոննայից փոքր-ինչ ավելի, մինչդեռ 2023 և 2024 թվականներին ծավալներն արդեն գերազանցել են 20 հազար տոննան։
Բնամթերքով 2024 թվականին ներմուծող առաջին երեք երկրներն են.
1-ին տեղ՝ Ղազախստան (42%)
2-րդ տեղ՝ Ալժիր (19%)
3-րդ տեղ՝ Հայաստան (9%)
2024 թվականին Ռուսաստանը Մերձավոր Արևելք է արտահանել մոտ 1,5 հազար տոննա չոր կաթ։ Հիմնական ծավալը բաժին է ընկել Եգիպտոսին։
2023 թվականից ի վեր սկսել են առաքումները Սաուդյան Արաբիա. անցյալ տարի չոր կաթի արտահանումն այս երկիր գերազանցել է 110 տոննան։