Ջորջիա, Քենտուկի եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 14 մարդ զոհվել է հեղեղումներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Առնվազն 12 մարդ զոհվել է Քենտուկիում տեղի ունեցած աղետի հետեւանքով, եւս երկուսը մահացել են Ջորջիայում եւ Արեւմտյան Վիրջինիայում։ Միեւնույն ժամանակ, Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին ասել է, որ մի քանի մարդ շարունակում է անհետ կորած մնալ՝ չնշելով նրանց ստույգ թիվը։
Օդերեւութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Քենտուկիում ավելի քան 14 միլիմետր տեղումներ են տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորմը։ Արդյունքում՝ տարածաշրջանում, ինչպես նաեւ հարեւան նահանգներում եւ Ջորջիայում գետեր են վարարել։ Օդերեւութաբանները զգուշացրել են, որ թեեւ տեղումներն արդեն դադարել են, սակայն որոշ շրջաններում գետերում ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ առաջիկա օրերին։
Հեղեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների Քենտուկիում, Արեւմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում եւ Մերիլենդում, տուժել է գրեթե 80 հազար սպառող։