Al-Beruniy․ Մարտիրոսյանն ու Սարգսյանը կիսեցին երկրորդ տեղը

Ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովի հաղթանակով ավարտվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy (Masters) մրցաշարը։ Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը 6-ական միավորով կիսեցին երկրորդ տեղը։

Վերջին տուրում Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի, Հայկ Մարտիրոսյանը՝ ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովի հետ։

ajax-loader