Մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն

Փետրվարի 7-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում  է ձյուն, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Սպասվում է նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Գգիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-4, 

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-2-4, ցերեկը՝ +1+5,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+8, 

Արմավիրում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+7, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-1-4, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2։

ajax-loader