ԱՄՆ-ը կարող է արգելել միգրանտների մուտքը  սանիտարական նկատառումներից ելնելով. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է կարմրուկի եւ տուբերկուլյոզի տարածման դեմ պայքարի պատրվակով ապաստան հայցողների մուտքը երկիր արգելելու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):

Նրա տեղեկություններով՝ խոսքը 42-րդ բաժնի վերսկսման մասին է, որը գործում էր համավարակի ժամանակ։ Այս միջոցն արդեն ձեռնարկվել էր Թրամփի կողմից պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ընթացքում եւ պաշտոնապես ուղղված էր կորոնավիրուսի տարածումը զսպելուն։ 42-րդ բաժինը ամերիկյան իշխանություններին իրավունք է տվել արագ եւ օրինական կերպով վտարել ապաստան հայցողների մեծ մասին սանիտարական նկատառումներով:

Սպիտակ տան պլանների համաձայն՝ այս անգամ 42-րդ բաժնին դիմելու պատճառ կդառնա միգրացիայի պատճառով տուբերկուլյոզի եւ կարմրուկի տարածման սպառնալիքը։ ԱՄՆ առողջապահության նախարարությունը կուղարկի իր աշխատակիցներին հարավամերիկյան սահման՝ իրավիճակը վերլուծելու համար։

Պարբերականը նշել է, որ Քանզասը ներկայում պայքարում է տուբերկուլյոզի բռնկման դեմ, որոշ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, գրանցվել են կարմրուկի դեպքեր։ Իշխանությունները դեռ չգիտեն՝ արդյո՞ք դա կապված է ԱՄՆ հարավային սահմանի զանգվածային հատումների հետ, ավելացրել է WSJ-ն։

ajax-loader