Վաշինգտոնում վթարի ենթարկված ուղեւորատար ինքնաթիռում եղել են ԱՄՆ գեղասահքի պատանեկան հավաքականի անդամները։ Այս մասին գրել է Wichita Eagle թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 20-26-ին Վիչիտա քաղաքում (Քանզաս) տեղի ունեցած ԱՄՆ գեղասահքի առաջնությունից վերադարձող գեղասահորդներ եւ մարզիչներ են եղել։
Ամերիկացի գեղասահորդ Լյուկ Վանգը գրել է, որ ինքնաթիռում մարզիկներ են եղել։ «Աղոթում եմ բոլորի համար, ովքեր եղել են Վիչիտայից Վաշինգտոն չվերթում: Ուղեւորների թվում եղել են գեղասահորդներ եւ մարզիչներ։ Սա պարզապես սրտաճմլիկ է»,- ասել է մարզիկը X-ի հաղորդագրությունում: