Իսլամ Մախաչևը ցանկանում է մենամարտել Ջասթին Գեթժիի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը նշել է, թե ում հետ է ցանկանում մենամարտել այս քաշային կարգում։

«Ես հավանում եմ Ջասթին Գեթժիի հետ մենամարտի գաղափարը։ Նրա հետ դեռ չեմ մենամարտել։ Օլիվեյրայի եւ Ծառուկյանի հետ մենամարտել եմ եւ նույն մրցակցի դեմ պատրաստվելն այնքան էլ չի մոտիվացնում։

Եթե Գեթժին իրեն լավ դրսեւորի հաջորդ մենամարտում, կարծում եմ՝ կարող ենք դրանից հետո մենամարտել»,- Մախաչեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։

UFC դասակարգման աղյուսակում ամերիկացի Ջասթին Գեթժին այժմ երրորդն է։

ajax-loader