A lone pedestrian uses an umbrella for cover as a snowstorm sweeps over the intermountain West Saturday, March 13, 2021, in Denver. Forecasters were predicting up to three feet of snow from the lumbering storm, which started slowly around the noon hour Saturday. (AP Photo/David Zalubowski)

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ 

Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կլինեն տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։ 

ajax-loader