Շվեդ հայտնի Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Երեւանում նոյեմբերի 14-ին մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովին։
Միջոցառումը կազմակերպվել էր ի պատասխան ՄԱԿ որոշման՝ Ադրբեջանը նշանակել COP29-ի ընդունող կողմ՝ չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային, ինչպես նաեւ ավտորիտար եւ հայատյաց քաղաքականությանը, որն իրականացնում է Բաքուն։
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, փորձագետներ, հասարակական գործիչներ։
Նշենք, որ ավելի վաղ Թունբերգը Թբիլիսիում կազմակերպել էր բողոքի ակցիա ընդդեմ COP29-ի Բաքվում անցկացման։