Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ