Ծնելիությունը նվազում է, մահացությունը՝ աճում ՀՀ-ում

Հայաստանում 2024թ. հունվար-սեպտեմբերին ծնվել է 24 997 երեխա, ինչը 7.2%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11 պրոմիլ՝ 2023 թվականի 12,2 պրոմիլի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 19 հազար 100 մարդ, ինչը 5,4 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրում մահացության ցուցանիշը կազմել է 8,4 պրոմիլ՝ 2023 թվականի 8,2 պրոմիլի դիմաց։

Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 5 897 մարդ, ինչը 33,1%-ով ցածր է տարեկան վաղեմության մակարդակից: Բնակչության բնական աճի գործակիցը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 2,6 պրոմիլ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 4 պրոմիլի դիմաց։

ajax-loader