Եվս 26,5 միլիարդ դոլար․ Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 26.5 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նրա Tesla ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 15%-ով: Այս մասին են վկայում Bloomberg-ի հրապարակած Billionaires Index-ի տվյալները:

Նշվում է, որ Մասկի ընդհանուր կարողությունը հասել է 290 միլիարդ դոլարի: Այս արդյունքով SpaceX-ի հիմնադիրը շարունակում է զբաղեցնել վարկանիշի առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում է ամերիկյան առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 228 միլիարդ դոլար, երրորդ տեղում է Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 202 միլիարդ դոլար կարողությամբ:

Ի դեպ, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի ակտիվ աջակիցն էր 2024-ի հուլիսից, որը նախատեսում է ձեռնարկատիրոջը հրավիրել ղեկավարելու Կառավարության արդյունավետության հանձնաժողովը: Մասկը պատրաստակամություն է հայտնել ընդունել այդ առաջարկը։

ajax-loader