Դոլարը հասել է մեկ տարվա ընթացքում առավելագույնին, իսկ էտալոնային 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 16 բազիսային կետով՝ 4,43 տոկոս այն լուրերի ֆոնին, որ Դոնալդ Թրամփը առաջ է անցել նախագահական մրցարշավում։ Ներդրողները կարծում են, որ բարձր սակագների նրա քաղաքականությունը կնպաստի գնաճի թափին եւ դեֆիցիտին, ինչպես նաեւ բարձր տոկոսադրույքների պահպանմանը։
Դոլարի աճը թուլացրել է արժույթները ողջ աշխարհում. եվրոն, իենը, ավստրալական դոլարը եւ շվեյցարական ֆրանկը կորցրել են 1 տոկոս, իսկ մեքսիկական պեսոյի անկումը հասել է 3 տոկոսի։
Բիթքոինը Թրամփի առաջատարության ֆոնին ավելացել է 9 տոկոսով եւ թանկացել՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ 74 960 դոլարի։