Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 520 հազար մանրաձուկ՝ վերականգնելու իշխանի պաշարները

Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում շուրջ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ: 

Այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի շուրջ 495 մլն դրամ:

Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ նախարարն ասաց. «2025 թվականին նախատեսում ենք շուրջ 520 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:

Սիմիդյանը հստակեցրեց, որ խոսքը իշխանի երկու տեսակի մասին է:

ajax-loader